Միջազգային Քաղաքականություն 

Բոլթոնը քննադատել է Թրամփի քաղաքականությունը

analitik.am

 

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը քննադատել է Դոնալդ Թրամփի քաղաքականությունը «Simon & Schuster» կայքում լույս տեսած «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան մասին հիշողություններ» գրքում, փոխանցում է Լենտան:

«Այն, ինչ տեսավ Բոլթոնը, զարմացրել է նրան. նախագահը, ում համար վերընտրվելը եղել է միակ նպատակը, նույնիսկ եթե դա սպառնալիքի տակ էր դնում երկիրը կամ թուլացնում այն»,-ասված է գրքում: Ըստ քաղաքական գործչի՝ նա չի կարող Թրամփի գեթ մեկ շոշափելի որոշում նշել, որը նախատեսված չէր վերընտրվելու համար:

Նախագահի նախկին խորհրդականը պնդել է, որ Ներկայացուցիչների պալատը չափազանց կենտրոնացած է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա Թրամփի ճնշման գործով: Նրա կարծիքով՝ Թրամփը բազմաթիվ նման խախտումներ է արել արտաքին քաղաքականության ամբողջ սպեկտրում:

Բացի այդ, Բոլթոնը նախատել է ԱՄՆ նախագահին այն բանի համար, որ նա թուլացրել է երկրի ընդդիմությունն աճող սպառնալիքների նկատմամբ․ «Նա ցույց է տալիս նախագահին, ով կախված է քաոսից, ով գրկել է մեր թշնամիներին, մերժել մեր ընկերներին և խորը կասկածանքով վերաբերվել իր իսկ կառավարությանը»,-ասված է գրքում:

Հիշեցնենք, որ Թրամփն աշխատանքից ազատել է Բոլթոնին անցյալ տարվա սեպտեմբերին: Նախագահը դա բացատրել է խորհրդականի կողմից թույլ տրված «լուրջ սխալներով»:

 

Նույն շարքից