Բարի օր Հասարակություն 

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Երևանում խոշոր հրդեհի դեպքի վայրում է. Աշխատում է ութ մարտական հաշվարկ

analitik.am

Հունիսի 13-ին, ժամը 12:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի նախկին «Պրագա» հյուրանոցի շենքի 3-րդ հարկում այրվում է բնակարան։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հատուկ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի արձագանքման խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։56-ին։

Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

 

Նույն շարքից