Բարի օր Հասարակություն 

Ես, իմ երեխայի ձեռքից բռնած, փողոց եմ փակել, որ ինքը նստի վարչապետ, լավ լինի, սակայն այսօր չեմ հասկանում, թե լավը որն է. Ակցիայի մասնակից

analitik.am

Այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա էին անում Արարատի մարզի Հայանիստ և հարակից համայնքների բնակիչները՝ իշխանություններից պահանջելով լուծել իրենց տրանսպորտի ու ջրի հարցը:

Նրանց խոսքերով, իրենց գյուղեր տրանսպորտը չի աշխատում, իսկ ջրից իրենց երեխաներն առողջական խնդիրներ ունեն, դրա համար պահանջում են փորձաքննություն անցկացնել. «Եթե թույլտվություն լինի, որ կարելի է այս ջուրը խմել ու կարող են խմել բոլոր պատգամավորների երեխաները, իմ երեխան էլ կխմի: Ես չեմ ուզում, որ ջոկողություն լինի»:

«Մենք մի երկրի ժողովուրդ ենք, պետք է համախմբվենք: Չէ որ համախմբված նրան ընտրել ենք: Ես իմ երեխայի ձեռքը բռնած փողոց եմ փակել, գիշեր-ցերեկ քնել ենք փողոցներում, որ ինքը նստի վարչապետ, մեր վիճակը կայունանա, մենք լավ ապրենք, սակայն ես չեմ հասկանում, թե լավը որն է: Էսօր եկել հասել ենք իրա դուռը, չի իջնում մեր հարցերին պատասխանի, մեր ջրի ու տրանսպորտի հարցը հոգա: Մենք չենք վիճում, ուղղակի խնդրում ենք մեր հարցը լուծել, մենք էլ ենք ժողովուրդ»:

Ակցիայի մասնակիցները նույն բովանդակությամբ նամակ ուղարկեցին վարչապետին, ՏԿԵ նախարարին ու Երևանի քաղաքապետին:

Նույն շարքից