Կորոնավիրուս Հասարակություն Միջազգային 

Իսպանիան ընդունում է առաջին զբոսաշրջիկներին

analitik.am

Եվրոպական երկրները շարունակում են մեղմացնել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ Անգլիան բացում է ոչ պարենային ապրանքների խանութները, Ֆրանսիան վերաբացում է սահմանները ԵՄ անդամ այլ երկրների հետ, իսկ Իսպանիան ընդունում է առաջին զբոսաշրջիկներին Գերմանիայից: Նշվում է, որ դա առայժմ փորձնական քայլ է:

Փորձնական այդ քայլի շրջանակում Իսպանիան Գերմանիայից կընդունի 11 հազար զբոսաշրջիկի: Նրանք հիմնականում Իսպանիա են մեկնում երկշաբաթյա հանգստի նպատակով: Իշխանությունները ցանկանում են հասկանալ, թե նոր կանոններն ու սահմանափակումներն ինչպես են յուրացնում զբոսաշրջային կազմակերպությունները: Այդ կանոններն ու սահմանափակումները մտցվել են կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Իսպանիան մտադիր է ամբողջությամբ զբոսաշրջիկների համար սահմանները բացել հուլիսի 1-ից:

Նույն շարքից