Բարի օր Քաղաքականություն 

Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով դատական նիստն այսօր ավարտվեց

analitik.am

Վաղը ժամը 16։30-ին շարունակվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով դատական նիստն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գագիկ Ծառուկյանի պաշտպանը Երեմ Սարգսյանը։ Վերջինս նշեց, որ նյութերին ծանոթանալու համար միջնորդություն են ներկայացրել դատարան, որպեսզի ժամանակ տրվի, նիստը կվերսկսվի վաղը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ էին քննարկում այս ամբողջ ընթացքում, պաշտպանը պատասխան չտվեց։ Գագիկ Ծառուկյանն առանց լրագրողների հետ շփվելու միանգամից հեռացավ դատարանի շենքի մոտից։

Նույն շարքից