Միջազգային Քաղաքականություն 

Լուկաշենկոն Հաղթանակի զորահանդեսին կմասնակցի որդիների հետ

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին ներկա կլինի որդիների հետ։ «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էսմոնտը։

Նրա խոսքերով՝ նախագահի որդիները նրա հետ տրիբունայում են լինելու: Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ Լուկաշենկոն ընդունել էր Ռուսաստանի հրավերը՝ ներկա լինելու Մոսկվայի միջոցառմանը:

Ռուսաստանում Հաղթանակին նվիրված զորահանդեսը 2020թ. մայիսի 9-ից տեղափոխվել էր հունիսի 24-ին։

Նույն շարքից