Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը կդադարեցնի մի քանի տեսակի վիզաների տրամադրումը

analitik.am

Սպիտակ տունն առաջիկա մի քանի օրերի ընթացքում կհայտարարի մի քանի տեսակի վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին, որոնք թույլ էին տալիս օտարերկրացիներին աշխատել երկրում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Ամերիկյան վարչակազմը նման քայլը բացատրում է երկրում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով գործազրկության զգալի աճով։ Թրամփը պետք է համապատասխան հրաման ստորագրի։

Արդյունքում ամերիկյան ընկերությունները չեն կարողանա աշխատանքի ընդունել այլ երկրների քաղաքացիներին, այդ թվում ծրագրավորողներին, նույնիսկ եթե նրանք ամերիկյան բուհերի շրջանավարտներ են։ Միջոցառումերը կարող են առնչվել նաև սեզոնային աշխատողներին։

Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները հավանաբար կդադարեցնեն և կսահմանափակեն մի շարք ծրագրեր, որոնք ենթադրում են մշակութային փոխանակություն այլ երկրների հետ։ Սահմանափակումները կգործեն նաև 2021 թվականին։

Նույն շարքից