Բարի օր Քաղաքականություն 

Հեռախոսի միջոցով տեղորոշմամբ մինչ օրս հայտնաբերվել է 148 կորոնավիրուսի վարակակիր

analitik.am

Թվային ավտոմատացված համակարգի միջոցով մինչ օրս վերլուծվել է 3319 վարակակրի կոնտակտներ: Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնել են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից: Այս ընթացքում զանգ է կատարվել 30 814 կոնտակտի, որոնցից հաստատվել է 1343 անձ, ովքեր իրապես շփում են ունեցել վարակակրի հետ, նրանց հրահանգվել է ինքնամեկուսանալ: 1343 ինքնամեկուսացած քաղաքացիների թեստավորման արդյունքում միայն 148-ի մոտ է հաստատվել կորոնավիրուս:

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ  բջջային կապի միջոցով մարդկանց տեղորոշման գործիքակազմի կիրառմամբ  բացահայտվել է 3029 պոտենցիալ ինքնամեկուսացող անձանց շրջանակ։ Ավինյանը նաև նշել էր, որ հավելվածի միջոցով ստացված տեղեկատվության վերլուծությունների արդյունքում մոտ 60 հազար ներբեռնում է եղել. «4900 թեստի արդյունքներ գտնվել են կարմիր գոտում, այս փուլում կապ է հաստատվել 1600-ից ավելի անձանց հետ, ավելի խոր վերլուծության արդյունքում 21 հոգի թիրախավորվել է, նրանցից 4 անձի մոտ հաստատվել է կորոնավիրուս»։

Նույն շարքից