Հասարակություն Միջազգային 

ԱՄՆ-ի անունը ջնջվել է ՄԱԿ-ի հակառասիստական բանաձևի տեքստից

analitik.am

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը, ԱՄՆ-ի ճնշմամբ, այդ երկրի անունը հակառասիստական բանաձևից հեռացնելուց հետո, ընդունել է այն: Այս մասին հայտնում է Parstoday-ը։

Նախագիծը, որում Միացյալ Նահանգները ներկայացվել է որպես ոստիկանության կողմից գործադրվող ռասայական խտրականության ու բռնությունների աշխարհի կենտրոն, ներկայացվել է աֆրիկյան երկրների կողմից՝  Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությամբ:

Հունիսի 16-ին Ժնևում կայացած հանդիպման ժամանակ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն ամերիկացի ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունը որակել էր որպես կազմակերպված ռասիզմի խորհրդանիշ և կոչ արել պաշտոնապես ներողություն խնդրել այդ երկրի սևաորթներից և փոխհատուցել դարեր շարունակ նրանց նկատմամբ կիրառված բռնությունը և խտրականությունը:

Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ ԱՄՆ-ում մեկնարկած բողոքի ցույցերի ժամանակ, մինչ այժմ ձերբակալվել են հազարավոր ցուցարարներ:

Նույն շարքից