Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Տարիներով համաֆինանսավորել եմ «Հայկական ժամանակ» թերթը․ Միքայել Մինասյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից շանտաժի ենթարկվելու մասին(տեսանյութ)

analitik.am

Միքայել Մինասյանն իր արդեն հայտնի «Ստի վերջը» տեսաշարում մի հետաքրքիր պատմություն պատմեց, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի ֆինանսավորմանը. «Իմ աղջիկը՝ Մարիամը, փոքր էր, մենք կազմակերպել էինք ծնունդ ինչ-որ մի սրճարանում: Այդ ծնունդից մի օր հետո «Հայկական Ժամանակ»-ի  առաջին էջում լույս տեսավ մի հոդված, որ իբր թե իմ աղջիկը ձեռքին կրում էր ադամանդներով ինչ-որ շղթա՝ խոսքը գնում է երկու, թե երեք տարեկան երեխայի մասին, և ամենակարևորը, երեխայի «սոսկան» ոսկուց էր և ադամանդապատ և ինչ-որ ուրիշ բաներ, հղումն՝ ինչ-որ մեկին, ով որ իբր տեսել է: Դուք հասկանո՞ւմ եք չէ, որ խոսքը գնում է 3 տարեկան երեխայի մասին, ասել, որ հաճելի է՝ ոչ,  բայց կինս ավելի ծանր տարավ այդ պատմությունը,  դե տգեղ պատմություն է, ամբողջ քաղաքը սկսում է՝ դե գիտեք, սկսում են խոսել՝ ճիշտ է, սուտ է...

Մյուս օրն իմ կյանքում հայտնվեց Նիկոլ Փաշինյանի մտերիմ գործընկեր  «Հայկական ժամանակ»-ի խմբագրության անդամ, ի դեպ շատ նորմալ, դաստիարակված մարդ, շատ գիտակ մարդ, այսօրվա ԱԺ անդամ, պատգամավոր Հայկ Գևորգյանը, որն իր բարի, դաստիարակված ժպիտով ասաց, որ գիտես, եթե չես ուզում երեխայի մասին այդպիսի բաներ գրվի, մտնենք անձնական, դե Նիկոլը, գիտես, մի քիչ տարօրինակ է, մի քիչ, որ բան անենք... Ես  ձեզ ուզում եմ ամոթով խոստովանել, որ ես , որպեսզի ընտանիքս գոնե հանգիստ թողնեն այդ սրբապիղծները, գնացի գործարքի  և պայմանավորվեցինք, որ ամսական իրենց չվաճառված թերթերն ինչ-որ սիստեմայի միջոցով մենք կֆինանսավորենք, որպեսզի իրենք չունենան թերթային վերադարձ, որովհետև «Հայկական ժամանակ» թերթը չէր վաճառվում, ոչ ոքի հետաքրքիր չէր, ինչպես որ հիմա: Ես ուզում եմ ձեզ ասել, որ ես իմ կյանքում մի անգամ եմ ենթարկվել շանտաժի և դա արել եմ սխալ, որովհետև իրականում  իմ ընտանիքի երջանկության համար ֆինանսավորել եմ հոգեբանական տեռորիստին: Եվ արդյոք ես դրա համար էլ եմ անցնում այսօրվա քավարանն, իմ մեղքերի համար, կարող ա»:

Միքայել Մինասյանը նաև նշեց, որ տարիներով համաֆինանսավորել է այդ սխեմայի միջոցով «Հայկական ժամանակ» -ը փոխարենը Նիկոլ Փաշինյանը  իր ընտանիքի, երեխաների մասին հրապարակումներ չի արել:

 

 

Նույն շարքից