Բարի օր Քաղաքականություն 

Ովքե՞ր են «Հեղափոխության պահապաններ»-ի հովանավորները

analitik.am

Analitik.am-ի տեղեկություններով, երեկ՝ հունիսի 21-ին, «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամներն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ միասին եղել են Աշտարակի ձորում գտնվող  ռեստորաններից մեկում,  մի քանի բաժակ ալկոհոլ օգտագործելուց հետո նրանք կողքի սեղանի մոտ նստած տղաների հետ վիճաբանություն են սկսել, որին ներկա է եղել նաև Ալեն Սիմոնյանը։ Տղաները «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամներին ասել են, որ վերջացնեն անիմաստ վիճաբանությունը և գնան ամեն մարդ իր ճանապարհով, սակայն «Հեղափոխության պահապաններ»-ը չեն համաձայնվել և Երևան հասնելուն պես զանգել ու պահանջել  են տղերքով հանդիպել՝ կռիվը շարունակելու համար։ Հանդիպումը կայացել է, ինչի արդյունքում «Հեղափոխության պահապաններ»-ի հրահրմամբ տեղի է ունեցել կռիվ։

Ըստ օդում կախված լուրերի, «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնությունը ֆինանսավորվում է իշխանամերձ օլիգարխ, Գռզո մականունով Խաչատուր Սուքիասյանի կողմից։

Նույն շարքից