Առողջապահություն Կորոնավիրուս 

ԱՀԿ-ն` COVID-19-ի բուժման ընթացքում Դեքսամետազոնի արդյունավետության մասին

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպության  ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը կոչ է արել մեծացնել Դեքսամետազոնի արտադրությունը՝ պայմանավորված կորոնավիրուսով ծանր հիվանդների այդ դեղամիջոցով բուժմամբ։ Այս մասին հայտնում է  ՌԻԱ Նովոստին։

«Տվյալները դեռևս նախնական են, սակայն վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Դեքսամետազոնի ստերոիդային դեղամիջոցը կորոնավիրուսով ծանր հիվանդների կյանքը փրկելու պոտենցիալ ունի, ինչը մեզ ուրախանալու առիթ է տալիս: Հաջորդ մարտահրավերը կլինի արտադրության աճը և ամբողջ աշխարհում դեքսամետազոնի արագ և հավասար բաշխումը»,- ասել է նա։

Մասնագետները պարզել են, որ Դեքսամետազոնը երեք անգամ նվազեցնում է թոքերի արհեստական օդափոխման սարքի կարիք ունեցող հիվանդի մահանալու վտանգը: Իսկ թթվածնի կարիք ունեցողների պարագայում մահվան վտանգը հնգակի է կրճատվում:

Նույն շարքից