Միջազգային Քաղաքականություն 

Կիպրոսը ԵՄ-ին կոչ է արել Թուրքիային խոչընդոտելու նպատակով նավատորմ տեղակայել Միջերկրական ծովում

analitik.am

Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սավվաս Անգելիդիսը հայտնել է, որ ուշի-ուշով հետևում է Լիբիայում և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ապօրինի գործողություններին։ Այս մասին հայտնում է թուրքական աղբյուրը։

Անգելիդիսը նշել է, որ Թուրքիայի վարած քաղաքականությունը կանխարգելելու նպատակով ԵՄ-ն պետք է մշտական նավատորմ տեղակայի Միջերկրական ծովի արևելքում, հավելելով, որ այդ կերպ ի չիք կդառնան Թուրքիայի ծրագրերը։

Նա համոզմունք է հայտնել, որ ԵՄ-ի նման քայլի շնորհիվ Թուրքիան կդադարի այդպիսի վարքագիծ դրսևորել Միջերկրական ծովում։  Նախարարի խոսքով՝ Կիպրոսը մշտապես կապի մեջ է Հունաստանի, Ֆրանսիայի, Եգիպտոսի և Իսրայելի հետ։ «Մեր ցանկությունն է, որ (ԵՄ) անդամ երկրները Արևելյան Միջերկրական ծովի շահերը գնահատեն որպես ԵՄ-ի շահեր»,-ասել է նա։

Նույն շարքից