Բարի օր Հասարակություն 

Ծանր վիճակում գտնվող դատապարտյալին հիվանդանոցում հրաժարվում են ընդունել․ Լիպարիտ Սիմոնյան

analitik.am

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն Analitik.am-ին տեղեկացրեց, որ ծանր վիճակում գտնվող դատապարտյալ Գարիկ Դավթյանին, ով ունի սրտային և տրոմբային ծանր հիվանդություններ, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից շտապ օգնության մեքենայով տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, սակայն այնտեղ չեն ընդունում հիվանդին․ «Բժշկական կենտրոնը չի ցանկանում ընդունել դատապարտյալին ՝ բերելով անահսկանալի պատճառաբանություններ։ Աստված չանի, դատապարտյալի հետ վատագույնը պատահի, ո՞վ է պատասխանատվություն կրելու։ Այդ Հիպոկրատի երդումն ինչի՞ համար է»,- նշեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ հավելելով, որ կատարվածի մասին տեղեկացել է դատապարտյալի հորից՝ Ստեփան Դավթյանից։

 

Նույն շարքից