Միջազգային Ռազմական Քաղաքականություն 

Ռուսաստանը պատրաստ է պայմանագիր ստորագրել S-400 համակարգը Թուրքիային մատակարարելու վերաբերյալ

analitik.am

Յունիսի 24-ին, Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, որ եթե Թուրքիան ցանկանա , Ռուսաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը:

Հունիսի 9-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կազմակերպության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվան պայմանավորվածություն են ձեռք բերել   S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերի երկրորդ խումբը  մատակարարելու վերաբերյալ, սակայն առկա են համակարգը Թուրքիային հանձնելու հետ կապված մի քանի տեխնիկական խնդիրներ:

Ռուսական  S-400 համակարգի առաքումը Թուրքիա սկսվել է 2019-ի հուլիսին և ընթացքի մեջ է:

Չնայած ԱՄՆ-ի ընդդիմությանը, Թուրքիայի կառավարությունը   շարունակում է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ:

Նույն շարքից