Միջազգային Քաղաքականություն 

Մոսկվայում Հաղթանակի շքերթն անցկացվեց 14 երկրների զինվորականների մասնակցությամբ

analitik.am

Ռուսաստանի զիված ուժերից բացի, Հայաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Սերբիայի , Տաջիկստանի, Մոնղոլիայի, Մոլդովայի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ադրբեջանի զինվորականներ այսօր հանդիսավոր շքերթով անցել են Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ նշելու Մեծ հաղթանակի 75-ամյակը:

Մոսկվայի Կարմիր հրապարակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նույն շարքում նստած են եղել  Բելառուսի, Բոսնիա Հերցեգովինայի, Ղազախստանի, Սերբիայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի, Տաջիկստանի ղեկավարները և Աբխազիայի ու Օսեթիայի ինքնահռչակ հանրապետությունների   նախագահները, որոնք Մոսկվայում են Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթի առիթով։

Որոշ երկրների առաջնորդներ, ներառյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչ-որ պատճառներով չեն մասնակցել Հաղթանակի շքերթին նվիրված միջոցառմանը:

Նույն շարքից