Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Երևանը կարծես դառնում է մի մեծ օջախ. Արսեն Թորոսյանը նոր տվյալներ հայտնեց կորոնավիրուսի վերաբերյալ

analitik.am

 

Ունենք ակնհայտ տենդենց, որ երիտասարդների մոտ հայտնաբերված դեպքերի շրջանում տարածվածության տեմպը չի աճում: Ինչքան տարիքն իջնում է տարածվածության տեմպի աճն ընկնում է: Բայց հակառակն ունենք տարեցների մոտ: Կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքերով, կա նաև աշխարհագրական վերլուծություն: Օրինակ Վանաձորում վերջին 2 շաբաթում տեմպն աճել էր. «Երևանի տարբեր վարչական շրջաններում տարբեր տեմպեր էր, բայց գնում էր դեպի կայունացում: Երևանը կարծես դառնում է մի մեծ օջախ:

Առաջ մենք ունեինք Շենգավիթ ու Մալաթիա Սեբաստիա, հիմա այդպիսի տարանջատում չկա: Նույնը կարելի է ասել նաև ոլորտների մասին:

Մեր հիմնական պրոբլեմը եղել են մեծ բռնկումները: Վերջին շրջանում նման մեծածավալ բռնկումներ չկան:

Վարակն ամենուր է ու մենք, ամենուր մեր կանոնները պահելով, պետք է պաշտպանվենք դրանից»,-ասաց նա:

 

Նույն շարքից