Առողջապահություն Կորոնավիրուս 

Արցախում վարակի նոր օջախ է հայտաբերվել․ մեկուսացված է 65 քաղաքացի

analitik.am

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շահումյանի շրջանում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել Չարեքտար համայնքում:

Եվս 2 նոր դեպք է հաստատվել Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 3-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 113:

Մեկուսացված է 65 քաղաքացի, թեստավորումների քանակը 1763 է։

Նույն շարքից