Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Վահե Գրիգորյանը քաղաքական գործիչ է, հլու հնազանդ ենթարկվում է բռնապետության հակումներ ունեցող ղեկավարի. Իշխանյան

analitik.am

 

ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի խոսքերով, վերջին փոփոխություններով, Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծված է, Ռուբեն Մելիքյանի խոսքերով, այսօր Հայաստանում Սահմանադրական ճգնաժամ կա:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Վահե Գրիգորյանն իրավաբանական կրթություն ունի, սակայն իրավաբան չէ, քաղաքական գործիչ է, հլու հնազանդ ենթարկվում է բռնապետության հակումներ ունեցող ղեկավարի. «Նրա ասածները որևէ հիմք չպետք է ծառայեն»:

«Խորհրդային Միությունում բարձր մակարդակի իրավաբան կար՝ Վիշինսկի: Առանց մեկնաբանության»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանին, Իշխանյանը նշեց, որ նա իր գործունեությունը սկսել է քաղաքացիական հասարակությունից, հետո անցել քաղաքականություն, հետո՝ իրավաբանություն. «Նրա վերջին գործունեությունը ցույց տվեց, որ նա քաղաքականությունից հեռացել է»:

Նույն շարքից