Բարի օր Իրավական Տեսանյութեր 

Ես այսօր եկել եմ աշխատելու, շարունակելու եմ իմ գործունեությունը. Ալվինա Գյուլումյան

analitik.am

 

Ես այսօր եկել եմ աշխատելու, շարունակելու եմ իմ գործունեությունը: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը:

Հարցին՝ մտահոգություն չունի արդյո՞ք, որ իրեն կարող են ուժով հեռացնել, ինչպե՞ս է կարգավորվում հարցը, տիկին Գյուլումյանը նշեց, որ հարցը կարգավորվում է որոշակիորեն սահմանված կարգով. «Որևէ մեկը դեռևս չի արձանագրել, որ իմ լիազորություններն ավարտված են:

Սահմանադրական նորմն ընդունվել է, սակայն գոյություն ունի սահմանադրական դատարանի մասին օրենք, որով կարգավորվում է ՍԴ կազմակերպումն ու գործունեությունը:

Այս պարագայում, օրենքի ուժով մենք դեռևս շարունակում ենք աշխատել:

Դատարանում, երբ որևէ մեկի լիազորությունները դադարել են, այդ մասին դատարանի նիստի արձանագրային, այսպես ասած, որոշում է ընդունվել, որով հաստատվել է տվյալ անձի լիազորությունների դադարեցման փաստը:

Առայժմ այդպիսի փաստաթուղթ չկա: Իսկ հայտարարությունները ոչ իմ, ոչ էլ ձեր աշխատանքից ազատվելու հիմք չեն»:

Բացի դրանից, դատավորի խոսքերով, պետք է լինի նաև իրավական հիմք, որ որոշումը վերաբերում է նաև այս կամ այն դատավորին:

 

 

Նույն շարքից