Կորոնավիրուս Հասարակություն 

Հայտնաբերվել է կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնելու միջոցը

analitik.am

 

Բոստոնի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային լաբորատորիայի գիտնականները «Signify» ընկերության հետ համատեղ հայտնաբերել են կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնելու միջոցը: Այս մասին հայտնում է «Российская газетa»-ն՝ հղում անելով գիտնականների կողմից հրապարակված ուսումնասիրությանը:

Նշվում է, որ ուլտրամանուշակագույն հատուկ լամպերի ճառագայթումն արդյունավետորեն ապաակտիվացնում է կորոնավիրուսը: Փորձարկման ընթացքում մասնագետները վիրուսով աղտոտված նյութի մակերեսը մշակել են ուլտրամանուշակագույն լամպերի տարբեր չափաբաժնով ճառագայթմամբ:

Պարզվել է, որ մեկ քառակուսի սանտիմետր մակերեսի վրա 5 միլիջոուլ չափաբաժնի դեպքում կորոնավիրուսի տարածումը 6 վայրկյանում նվազում է 99 տոկոսով: Իսկ մեկ քառակուսի սանտիմետրի վրա 22 միլիջոուլ ազդեցությամբ վիրուսը ոչնչանում է գրեթե ամբողջությամբ՝ 25 վայրկյանում:

 

Նույն շարքից