Բարի օր Քաղաքականություն 

Կասկածներ ունեմ, որ Միրզոյան Արարատին այս ցնդաբանական խորհուրդը տվել է սահմանադրաՏգետ Վահագն Հովակիմյանը. Արսեն Բաբայան

analitik.am

Իշխանությունն ամեն օր մի նոր հիմարություն է անում: Ամեն օր մի նոր ցնդաբանություն:

ԱԺ նախագահը կարծում է, թե խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրություններն իրավական ակտեր են և մեկը մյուսի հետևից այդ մամուլի հաղորդագրություններով ՍԴ դատավորներ է պաշտոնանկ անում, ՍԴ նախագահի պաշտոնակատար նշանակում:

Փաստորեն, երբ ես ԱԺ լրատվականի ղեկավարն էի, շատ միամիտ եմ եղել: Չեմ «ֆայմել» մամուլի մի հաղորդագրությամբ էլ ինձ վարչապետ նշանակեմ: Կամ լավ, գոնե ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ:

Կասկածներ ունեմ, որ Միրզոյան Արարատին այս ցնդաբանական խորհուրդը տվել է սահմանադրաՏգետ Վահագն Հովակիմյանը:

Երեկոյան այս թեմայով մանրամասն կխոսեմ:

Արսեն Բաբայան

Նույն շարքից