Քաղաքականություն 

Երբ տեսնում եք Նիկոլ Փաշինյանին փողոցում, թքեք նրա երեսին, որովհետև ձեզ խաբել է. Միքայել Մինասյան

analitik.am

Մեր 11 հանդիպումից ամենաքիչ քննարկվածը 2000 հեկտարի վերահսկողության փոփոխությունն է, երբ ես ձեզ պատմեցի, որ հայկական վերահսկողությունից 2000 հա հող անցել է թշնամու վերհսկողության տակ, ինչի հետևանքով կրակի տակ են հայտնվել Երևան-Գորիս ավտոճանապարհը և մեր մի շարք բնակավայրեր։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այսօր հայտնեց Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ ամփոփելով «խոհանոցային» հանդիպումների տեսաշարը։

«Փաստորեն Վորոնեժի ծխախոտի պատմությունը ավելի հետաքրքիր էր մեր հասարակությանը, քան թշնամու հետ գործարքը»,- ասաց Մինասյանը։

Նախկին դեսպանը կոչ արեց ժողովրդին հասկանալ՝ ինչ ենք մենք ուզում․ղեկավար, որը անընդմեջ մեզ ստում և խաբում է, ղեկավար, որին երբ հարցնում ենք՝ ինչի՞ է գազը թանկ ասում է՝«որովհետև մենք պետք է լինենք ինքնիշխան», երբ ասում ենք բա ինչի՞ է հիվանդությունն աղետալի վիճակում, պատասխանում է՝«Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով․․․», երբ ասում են ժողովուրդը վատ ա ապրում՝ պատասխանում է․«Կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու․․․»։

Մինասյանի խոսքով՝ որպեսզի հասկանանք ինչ անել, պետք է հասկանանք՝ ինչ ենք ուզում։ «Իսկ այս մարդը չգիտի, ինքն ինչ է ուզում և անընդմեջ խաբում է»,- ասաց Մինասյանը։

Նա խորհուրդ տվեց ոչ միայն «անջատել այս մարդուն», քանի որ նրա աղմուկը շատ է խանգարում, այլև հասկանալ՝ հասարակությունն ինչ է ուզում։

«Եթե մենք շարունակելու ենք լսել Գլենդելից մեր հայրենիկց ինչ-որ մի կնոջ, որը լայվ է մտնում երեկոյան և սկսում հաթաթա տալ Հյաստանում բնակվողներին՝ բացատրելով, թե ով է լավը կամ վատը․․․»,- հիշեցրեց Մինասյանը՝ ասելով, որ նույն հաջողությամբ Հայաստանի քաղաքացիները կարող են լայվ մտնել և ասել․ թե ինչպիսին պետք է լինի Լոս Անջելեսի առողջապահական համակարգը։

Մինասյանը ժողովրդին հորդորեց իրականության հետ առնչվել։

«Երբ տեսնում եք առողջապահության նախարարին օրը ցերեկով սրճարանում նստած՝ աշխատանքային ժամին, երբ Հայաստանում առողջապահական քաոս է և աղետ, մոտեցեք և թքեք երեսին, որովհետև իր պատճառով են մարդիկ մահանում։ Եվ մինչև չթքեք Արսեն Թորոսյանի երեսին՝ Հայաստանը կյանքում չի ունենալու լավ առողջապահական համակարգ, որովհետև բոլորը կարծում են որ կարելի է մարդկանց լայվով խաբել»,- ասաց Մինասյանը։ Նա խորհուրդ տվեց ժողովրդին թքել նաև գործադիրի մյուս անդամների երեսներին, ովքեր թիկնապահներով, բան ու գործ թողած, փողոցներում դիմակ են բաժանում․․․

Նրա խոսքով, եթե մենք դա չանենք, միշտ ունենալու ենք կառավարության հարգարժան անդամներ, ովքեր ժողովրդին խաբելու են և փող են աշխատելու, լայք են հավաքելու և լայվ են անելու․․․

«Երբ տեսնում եք Նիկոլ Փաշինյանին փողոցում՝ թքեք նրա երեսին, որովհետև ձեզ խաբել է»,- ասաց Մինասյանը՝ հորդորելով թքել բոլոր այն մարդկանց երեսին, ովքեր խաբում են հայ ժողովրդին։

Մանրամասն՝ տեսանյութում․

Նույն շարքից