Միջազգային Քաղաքականություն 

Հունաստանն զգուշացրել է Թուրքիային

analitik.am

Հունաստանի պաշտպանության նախարարի տեղակալն անուղղակի զգուշացնելով Թուրքիային, հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած սցենարի:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, գեներալ Ալքիվիադիս Ստեֆանիսն ընդգծել է, որ Թուրքայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնում է և միևնույն ժամանակ այդ երկիրը խոսում է բանակցության մասին:

Հունաստանի ռազմական պաշտոնյան նշել է.«Մենք պատրաստ ենք մեր հայրենիքում բանակցել, նաև պատրաստ ենք պաշտպանել մեզ և մեր երկրի շահերը»:

Անկարայի և Աթենքի միջև հարաբերությունները լարվել են Միջերկրական ծովում նավթի և գազի շահագործման իրավունքի և Էգեյան ծովում տարածքային վեճերի պատճառով:

1970-ականների կեսերից սկսած, Թուրքիան ու Հունաստանը երեք անգամ կանգնել են պատերազմի  շեմին:

Նույն շարքից