Հասարակություն Պատահարներ 

Ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին․ կա տուժած

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 28-ին, ժամը 13:14-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակ քաղաքում, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռոբերտ Մ․, ծնված 1980 թ․) Մ-1 ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 25-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփաբաժան արգելապատնեշին և շրջվել։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև տուժածը հոսպիտալացվել է Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից