Հասարակություն Միջազգային 

Հայտնի խոհարարները կօգնեն վրացական բանակի համար ճաշացանկ կազմել

analitik.am

Վրացի հայտնի խոհարարները վարպետության դասեր կանցկացնեն իրենց գործընկերների համար, որոնք աշխատում են Վրաստանի ԶՈՒ ճաշարաններում: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Ծառայության անցնելուց առաջ խոհարարները մեկուկես ամիս նախապատրաստական կուրսեր կանցնեն Վրաստանի խոհանոցային ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլիի ու լավագույն այլ խոհարարների մոտ:

«Ծրագրի մասնակիցները կաշխատեն վրացական բանակի սննդակարգը թարմացնելու և նոր ճաշատեսակներ ավելացնելու ուղղությամբ»,- նշել են գերատեսչությունից:

Մեկնարկը կտրվի հուլիսի 1-ից: Դասընթացներին կմասնակցի 3օ խոհարար:

Նույն շարքից