Բարի օր Տեսանյութեր Տնտեսություն 

Գույքահարկը ոչ թե մարդու վրա դրված հարկ է, այլ ունեցվածքի, կոնկրետ գույքի վերաբերյալ հարկ է. պատգամավոր

analitik.am

 

Մենք ուզում ենք ցույց տալ, որ քաղաքացիները հարկեր վճարելով ստանում են այդ հարկերից բազմապատիկ ավելի արդյունք տարբեր բաների՝ աշխատավարձերի բարձրացման, պետական ծառայության որակի բարելավման, ճանապարհաշինության բարելավման, բակերի վերանորոգման տեսքով։ Նույնը վերաբերում է նաև գույքահարկին, որը ոչ թե մարդու վրա դրված հարկ է, այլ ունեցվածքի, կոնկրետ գույքի վերաբերյալ հարկ է: Այդ գույքահարկը պետք է վճարվի գույքի արժեքից ելնելով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:

Նա նշել է, որ կարող են լինել այնպիսի քաղաքացիներ, ովքեր կունենան գույքահարկը վճարելու հետ կապված դժվարություններ․ «Ստեղծված աղմուկի մեջ կորում է այն կարևոր տեղեկությունը, որ այնուամենայնիվ ավագանին կարող է և ունի իրավունք հավաքագրվելիք գույքի տասը տոկոսի չափով, իր որոշմամբ, անհրաժեշտ և օբյեկտիվ պայմանների դեպքում իրականացնել զեղչեր կամ ընդհանրապես զրոյացնել գույքահարկի գանձման չափը»։

Պատգամավորի խոսքերով, գույքահարկի նոր դրույքաչափերով ավելացումը սկսվելու է 2021 թվականի դեկտեմբերից, այս որոշումը ոչ թե հապճեպ է, այլ պայմանավորված է օրենսդրությամբ․ «Օրենսդրությունը պահանջում է՝ 6 ամիս շուտ ընդունել, որպեսզի 6 ամիս հետո նոր մտնի ուժի մեջ։ Եվ որպեսզի 2021 թվականին այն ուժի մեջ մտնի, անհրաժեշտություն է առաջացել, որ այն հիմա ընդունվի»։

Նույն շարքից