Կորոնավիրուս Քաղաքականություն 

Ախր ես հիմար չեմ․ Լուկաշենկոն պատմել է կորոնավիրուսի պատճառով ունեցած իր ապրումների մասին

analitik.am

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է կորոնավիրուսի պատճառով ունեցած իր ապրումների մասին: Նա խոստովանել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում վախեցել է, թե չի կարողանա արդարացնել քաղաքացիների վստահությունը: Այս մասին հայտնում է Լենտան։

«Ախր ես հիմար չեմ, հասկանում եմ, որ աշխարհում մեկ երկիր հատուկ ճանապարհ է բռնել այս վիրուսի դեմ պայքարում։ Կարծում եք հե՞շտ է՝ հեշտ չէ: Բայց մենք հաղթեցինք»,-ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նաև հիշեցրել է իր հայտնի խոսքերը, որ կորոնավիրուսը պետք է բուժել «տրակտորով, հարյուր գրամ օղիով և բաղնիքով»․ «Երբ ես ասացի, որ տրակտորը բուժում է, ես հասկանում էի, որ ... հարկավոր է ցանել, որովհետև ուտելու բան չի լինի: Փորձում էի այդ կերպ մարդկանց հանգստացնել»,-ասել է քաղաքական գործիչը:

 

Նույն շարքից