Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Մենք այսօր համընդհանուր լոքդաունի պլան ենք մշակում. Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որ դեպքում լոքդաունի որոշում կկայացվի

 

Գիտակցված լոքդաուն ասելով մենք հասկանում ենք, որ մեզանից յուրաքանչյուրն ինքն իրեն պետք է դնի որոշակի սահմանափակումների մեջ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի երեկվա կոչի մասին:

Փաշինյանի խոսքերով, վերլուծություն կա, որ անարդյունավետ կարանտինը, լոքդաունն ավելի մեծ խնդիրների է հանգեցնում, քան՝ ընդհանրապես որևէ կարանտին անելը. «Լոքդաունի գնալուց առաջ մենք պետք է համոզված լինենք, որ 100 տոկոսին գոնե մոտ արդյունավետություն կլինի:

Եթե լոքդաունը կենտրոնական փողոցներում պահենք, իսկ մարդիկ շենքերում նույն ձևով հաղորդակցվեն, որևէ գործողություն կլինի ոչ արդյունավետ:

Միակ արդյունավետ հակահամաճարակային գործողությունը յուրաքանչյուրիս անհատական վարքն է, մենք պետք է պահպանենք սահմանափակումները:

Այդ կանոնները պահելիս՝ մենք դա անում ենք մեր մերձավորների, հատկապես տարիքով ավագների համար: Չնայած որևէ տարիքի որևէ քաղաքացի երաշխավորված չէ, որ կորոնավիրուսով վարակվելը չի հանգեցնելու մահվան:

Համատարած լոքդաունի կգնանք ծայրահեղ դեպքում և միայն այն պայմաններում, եթե համոզված լինենք, որ 100 տոկոսով մեխանիզմներ ունենք, թե ինչպես են ամենավերջին գյուղում, ամենահեռավոր փողոցում դա պահելու:

Եթե այդպիսի երաշխիք չլինի, լոքդաունը կարող է ավելի շատ խնդիրներ բերել: Բայց մենք այսօր համընդհանուր լոքդաունի պլան մշակում ենք և պետք է ամեն ինչ անենք անհրաժեշտության դեպքում նման քայլի գնալու համար»:

Դրան չհասնելու համար Փաշինյանը հորդորեց պահպանել կանոնները:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից