Հասարակություն Պատահարներ 

Հարկադիր կատարողները առանց նախազգուշացման մի ամբողջ ընտանիքի, այդ թվում՝ 3 անչափահասների, վտարեցին տանից

analitik.am

Այսօր՝ հունիսի 29-ին, SHAMSHYAN.com է զանգահարել Երևանի բնակիչ, 40-ամյա Սարգիս Բալախչյանը և հայտնել, որ Հարկադիր կատարողները առանց նախազգուշացման, և փաստացի ծանուցելու ժամանել են Նորք Մարաշ 6-րդ փողոցի 15/1 հասցեում գտնվող իրենց տուն և վտարում են իր 6 հոգանոց ընտանիքին, որտեղ կան նաև անչափահաս երեխաներ՝ 8, 10 և 15 տարեկան:

Հարկադիր կատարողները պատճառաբանել են իրենց քայլը նրանով, որ «Արդշինբանկ»-ը դիմել է դատարան և բանկում գրավադրված իրենց տունը աճուրդով վաճառվել է և այժմ նոր գնորդը պահանջում է, որ տունն ազատեն:

Ս. Բալախչյանը նշեց նաև, որ ունի փաստաբան, ում նույնպես պատշաճ չեն ծանուցել վտարման որոշման մասին: Այս պահին հարկադիր կատարողները տան իրերը դուրս են բերում և տեղափոխում հարևաններից մեկի տուն, չնայած, որ երեխաներից մեկը՝ 15-ամյա դուստրը, առողջական խնդիրներ ունի՝ 37,1 աստիճան ջերմություն, ինչը արձանագրել է ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Ս. Բալախչյանը փաստաբանի հետ դիմել է Հարկադիր կատարողներին, որպեսզի տրամադրեն ընտանիքին 2 շաբաթ ժամանակ, որ ընտանիքը տեղափոխվի, սակայն նրանք չեն համաձայնել, անգամ հաշվի չառնելով հիվանդ երեխայի ինքնազգացողությունը:

Նույն շարքից