Հասարակություն Պատահարներ 

Բագրևանդ թաղամասում՝ «Նիկարագուա» ռեստորանի դիմաց, բախվել են Mercedes-ը, Ford-ը, Opel-ն ու ЗИЛ-ը. կա վիրավոր

analitik.am

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Բագրևանդ թաղամասում՝ «Նիկարագուա» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Mercedes, Ford, Opel և ЗИЛ մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Ոստիկանութունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Նույն շարքից