Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիայի դատարանը դատապարտել է երկրի նախկին վարչապետին և նրա տիկնոջը

analitik.am

Փարիզի ուղղիչ դատարանը Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին մեղավոր է ճանաչել կնոջն ապօրինի աշխատանքի տեղավորելու համար: Իր հերթին, Պենելոպե Ֆիյոնը մեղավոր է ճանաչվել այդ օրինախախտմանը մասնակից լինելու համար, հայտնում է France 24-ը:

Ֆրանսուա Ֆիյոնը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, սակայն բանտում կանցկացնի երկու տարի: Պենելոպե Ֆիյոնը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ նաև 375 հազար եվրո տուգանք է սահմանվել: Միևնույն ժամանակ, Ֆիյոնին արգելվել է 10 տարի զբաղեցնել ընտրովի պաշտոններ:

Նույն շարքից