Առողջապահություն Կորոնավիրուս 

Արթիկի հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքը փակ է, բժիշկները կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացած են․ Armlur.am

analitik.am

Արթիկում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելանում է: Armlur.am-ի փոխանցմամբ՝ բնակիչները հայտնել են, որ Արթիկում ջերմատների աշխատողներից մեկի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել, իսկ ջերմոցներում աշխատում է մոտ 100 մարդ: Ըստ արթիկցիների՝ մի քանի խանութների աշխատակիցների մոտ ևս կորոնավիրուս է հաստատվել:

Աղբյուրը հայտնում է, որ Արթիկի բնակիչներից տեղեկացել է որ հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքի մայրապետը ևս կորոնավիրուսով է վարակվել, իսկ նշված բաժանմունքի բժիշկները մեկուսացված են. այժմ կորոնավիրուսով հիվանդներին սպասարկում են վիրաբուժական բաժանմունքի բժիշկները: Իսկ բուժանձնակազմն արդեն չի հասցնում սպասարկել հիվանդներին. բուժքույրերը պտտվում են մարդկանց տներով և «կաթիլային են միացնում»:

Քաղաքապետ Մխիթար Վարագյանը հայտնել է, որ քաղաքում իրավիճակը վերահսկվում է: «Մեզ առողջապահության նախարարությունից տրամադրում են մեկուսացվածների ցուցակը, մենք էլ իրենց սնունդով ենք ապահովում: Քաղաքային բյուջեի հաշվին սնունդը տալիս ենք, հետո կառավարությունը կփոխհատուցի: Մեր աշխատողներն են հասցնում մարդկանց տներ գնալ. ցուցակը գալիս է տվյալ անձանց, ընտանիքների քանակով, նաև՝ թե ինչ կարգի սնունդ պետք է տրվի, ամեն ինչ մանրակրկիտ նշված է»,- ներկայացրել է քաղաքապետը:

Իսկ Արթիկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանն էլ հայտնել է, որ Արթիկում կորոնավիրուսի հիվանդության 49 ընդհանուր դեպք է գրանցվել, որից 19-ը շտապօգնությամբ հիվանդանոցներ տեղափոխվածներն են: Բայց տեղափոխվածից 7-ն արդեն բուժվել են ու դուրս գրվել: Բացի այս Արթիկում մեկուսացվածները 48-ն են:

Նույն շարքից