Միջազգային Քաղաքականություն 

ԵՄ-ն երկարաձգեց ՌԴ-ի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները

analitik.am

Եվրամիությունը պաշտոնապես 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի՝ այսօր տարածած հայտարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը։

«ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է կայացրել 6 ամսով՝ մինչև 2021 թվականի հունվարի 31-ը երկարաձգել Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածներին ուղղված պատժամիջոցները»,- ասված է հայտարարությունում։ Ավելի վաղ՝ հունիսի 17-18-ին տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված գագաթնաժողովի ժամանակ պատժամիջոցները երկարաձգելու քաղաքական որոշում էին կայացրել ԵՄ անդամ պետությունների ղեկավարները՝ նշելով, որ մինչև հիմա Մինսկի համաձայնությունները չեն իրականացվել։

Պետական մասնակցությամբ նավթային, բանկային և պաշտպանական հատվածի ռուսական 15 ընկերությունների դեմ տնտեսական պատժամիջոցները Եվրամիությունը սահմանել էր 2014 թվականին՝ կապված Ուկրաինայի իրադարձությունների և ՌԴ-ին Ղրիմի միավորման հետ։ Դրանք մի քանի անգամ ընդլայնվել և երկարաձգվել են։ Ռուսաստանն էլ իր հերթին ԵՄ երկրներից մի շարք ապրանքների ներկրման արգելք է սահմանել։

Նույն շարքից