Իրավական 

Վլադիմիր Գասպարյանը վկայի կարգավիճակում ցուցմունք է տվել. Տիգրան Աթանեսյան

analitik.am

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքներն անհիմն ու անհեթեթ են, այդ մեղադրանքներին Գասպարյանը փիլիսոփայորեն է մոտենում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Մեղադրանքներ են մի բանի համար, որ պետք է պարգևատրվեն։ Իրավաբանության հետ աղերս չունեցող բաներ են։ Վլադիմիր Գասպարյանն առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում չի արել։ Այդ գույքերը կան և ամեն ինչը կատարվել է բաց կերպով։ Վլադիմիր Գասպարյանն այդ մեղադրանքներին փիլիսոփայորեն է մոտենում»,-  ասաց պաշտպանը։

Աթանեսյանն ասաց, որ երկար քննություն է ընթացել, գործի հիմքում վկայություններ չկան, սակայն կան փաստեր, որոնք պաշտպանական կողմը չի էլ հերքում. «Վատնումն իրենք այլ կերպ են հասկանում, և իրենց ձևով էլ ներկայացնում են»։

Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ Վլադիմիր Գասպարյանը վկայի կարգավիճակում ցուցմունք է տվել. «Մանրամասն ցուցմունք է տվել, իսկ մեղադրյալի կարգավիճակում ցուցմունք դեռ չի տվել»։

Նույն շարքից