Միջազգային Քաղաքականություն 

Ըստ ԱՄՆ-ի պետդեպի՝ Թուրքիան չի բարելավել իր դիրքերը թրաֆիքինգի դեմ պայքարում

analitik.am

 

Թուրքիայում դժգոհ են ԱՄՆ-ի պետքարտուղարությունից։ Պատճառն ամերիկյան հիշյալ գերատեսչության կողմից պատրաստված «Մարդկանց առևտուր 2020» զեկույցն է: Զեկույցում Թուրքիայի վերաբերյալ հատվածում նշվել է, որ այդ երկիրը խստացրել է պայքարը թրաֆիքինգի (մարդկանց առևտուր) դեմ, բայց վարկանիշային աղյուսակում Թուրքիայի դիրքերը չեն բարելավել.

Երկիրը մնացել է նույն այն հորիզոնականում, ինչ որ անցյալ տարի էր: Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն, որտեղ նշվում է, որ Թուրքիայի կատեգորիայի չփոխվելը հիասթափություն է առաջացրել:

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան, չնայած այն հանգամանքին, որ մոտ չորս միլիոն փախստական է հյուրընկալում, այնուամենայնիվ, կարողանում է արդյունավետ պայքարել մարդկանց առևտրի դեմ և կատարել միջազգային պայմանագրերով ստանձնած պատրավորությունները:

Այնուհետև նշվում է, որ, ելենելով այդ զեկույցի մեջ տեղ գտած փաստերից, ԱՄՆ-ն պետք է դադարի լեգիտիմ ճանաչել քրդական «PKK»-ին (Քուրդիստանի բանվորական կուսակցություն):

Նկատենք, սակայն, որ այս պարագայում Թուրքիան նկատի ունի Սիրիայի քրդական կազմակերպություններին, որոնց համարում է PKK-ի ճյուղավուրումը Սիրիայում, իսկ PKK-ն առանց այդ էլ ընդգրկված է ԱՄՆ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

ermenihaber

 

Նույն շարքից