Հայաստան Քաղաքականություն 

Անկեղծորեն ուրախացա, երբ իմացա, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու ԱԺ նիստին. «Իմ քայլը» խմբակցության անդամ

Անկեղծորեն ուրախացա, երբ իմացա, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու ԱԺ նիստին․ մարդկանց մեջ դեռ կա հանրության աչքին չերևալու գիտակցումը։

Հետո իմացա, որ նույն ԲՀԿ-ն, հին ՀՅԴ-ն ու նորաստեղծ Հայրենիք «կուսակցությունը» հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ պահանջում են քր․ գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ:

Ընտրությունները կեղծեցին պրծան, հիմա էլ ուզում են պատմությունը կեղծեն։

Ախր ձեր մերժման փաստը արձանագրված է պատմականորեն ու դաջված է մարդկանց հիշողություններում։

Հիմա ի՞նչն եք ուզում կեղծել. պատմությո՞ւնը, թե՞ մեր հիշողությունը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից