Հայաստան Քաղաքականություն 

ՀՔԾ-ում խոսում են, որ Հրաչ Մուշեղյանն էլ չի դիմանում ճնշումներին և զզվել է Մարտի 1-ի անհեռանկար գործից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը, մեր տեղեկություններով, որոշել է դուրս գալ համակարգից։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ մասնավոր սեկտորից աշխատանքի առաջարկ է ստացել, բայց ՀՔԾ-ում խոսում են, որ էլ չի դիմանում ճնշումներին և զզվել է Մարտի 1-ի անհեռանկար գործից։

Մենք կապվեցինք Մուշեղյանի հետ, ով սկզբում լսելով հարցը՝ ասաց, որ զբաղված է, որ մեկ ժամից զանգենք, հետո ասաց, թե քննչական գործողության է, ուշ զանգենք։ Ի վերջո, պատասխանեց մեր հարցին․ «Կարճ ասեմ՝ հիմա գործիս տեղում եմ, աշխատում եմ»։ Իսկ առաջիկայո՞ւմ։ «Առաջիկայում էլ աշխատելու եմ»։

Ասում են՝ Մարտի 1-ի գործն է պատճառը, որ որոշել եք տեղափոխվել մասնավոր սեկտոր։ «Չէ, եղբայր, ասում եմ՝ հիմա էլ աշխատանքի վայրում եմ, աշխատում եմ ու հլը որ աշխատելու եմ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից