Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութի փորձարկումն արդյունավետություն է ցույց տվել

analitik.am

 

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երեք նախատիպերը հաջողությամբ անցել են փորձարկումները և ցույց են տվել արդյունավետություն: Այս մասին հայտարարել է «Վեկտոր» կենտրոնի տնօրեն Ռինատ Մակսյուտովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Սրանք ձեռք բերված արդյունքների առումով առավել առաջատար դեղամիջոցներ են»,-շեշտել է նա:

Ներկայումս կենտրոնն աշխատում է նոր սերնդի պատվաստանյութերի մի քանի խմբերի վրա, ներգրավված է ավելի քան 100 աշխատակից․ «Ամենակարևորը պաշտպանել հիվանդությունից նրանց, ովքեր պատվաստվելու են: Այս պաշտպանությունը ձևավորելու համար անվտանգ դեղամիջոց ստեղծելն ամենամեծ դժվարությունն է»,-նշել է Մակսյուտովը:

 

Նույն շարքից