Կորոնավիրուս Հասարակություն 

Հոլիվուդը կորոնավիրուսի բռնկման մասին ֆիլմ կնկարահանի

analitik.am

 

«SK Global Entertainment» ընկերությունը Չինաստանում կորոնավիրուսի բռնկման մասին նոր ֆիլմ կնկարահանի։ Այս մասին հայտնում է «Wall Street Journal»-ը։:

Նոր ֆիլմի սյուժեն կպատմի անհայտ մահացու վիրուսը հայտնաբերած չինացի բժիշկների մասին․ «Այն ավելի շատ բժշկական դրամա կլինի, քան թրիլեր՝ պանդեմիայի մասին»,-բացատրել է ֆիլմի սցենարիստ Չարլզ Ռենդոլֆը:

Նկարահանումները նախատեսվում է սկսել 2021 թվականի առաջին կիսամյակում հենց Չինաստանում ՝ իշխանությունների կողմից համապատասխան թույլտվություն ստանալուց հետո: Ըստ Ռենդոլֆի ՝ շեշտը դրվելու է նոր հիվանդության խորհրդավորության վրա, որը շատ մեծ հետաքրքրություն կառաջացնի:

 

Նույն շարքից