Իրավական 

ՀՀ վճռաբեկ դատարանից տեղեկացնում են

analitik.am

 

ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմը վճռաբեկ բողոքների քննության և լուծման կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումներում, ինչպես նաև ենթակայության և ընդդատության վեճերի լուծման կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից կայացվող որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներն իրավակիրառ հանրությանը հնարավորինս արագ և մատչելի հասանելի դարձնելու նպատակով գործարկում է իր Ֆեյսբուքյան էջը, որի առաջնահերթ նպատակը ՀՀ բարձրագույն դատական ատյանի գործունեության թափանցիկության և հաշվետվողականության ապահովումն է:

Այսուհետ, հետևողական կերպով իրավական հանրության դատին կհանձնվեն ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից կայացված այն որոշումների համառոտագրերը, որոնք նպաստելու են միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը, ուղղորդող նշանակություն են ունենալու դատավորների, դատավորների օգնականների, փաստաբանների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի Ֆեյսբուքյան էջի միջոցով կարող եք հետևել ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեությանը, պաշտոնական լրահոսին և ծանոթանալ ՀՀ վճռաբեկ դատարանին առնչվող այլ կարևոր տեղեկությունների:

Հարգանքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմ

 

Նույն շարքից