Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Օրենքը փաստացի հակասում է Սահմանադրությանը. Վահագն Հովակիմյանը

analitik.am

 

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը: Օրակարգում երկու հարց է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին օրենքների նախագծերի փաթեթը և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծը:

«Ինչպես հայտնի է, հունիսի 26-ին ուժի մեջ է մտել Սահմանադրության փոփոխությունները, որոնք ԱԺ-ն ընդունել է հունիսի 22-ին: Այդ փաստով պայմանավորված՝ ՍԴ մասին օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթները պետք է համապատասխանեցնել Սահմանադրության 213 հոդվածի նոր խմբագրությանը և դա, ըստ էության հրատապ խնդիր է, քանի որ օրենքը փաստացի հակասում է Սահմանադրությանը: Այդ խնդիրը մենք հրատապության կարգով պետք է լուծենք»,-հայտարարեց իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

 

Նույն շարքից