Հասարակություն 

Նման մարդանման արարածների հետ հարաբերվելու կանոններն էլ կարող են դուրս լինել ընդունված կանոններից. Սուրեն Սահակյան

analitik.am

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն իր էջում գրում է․

«Արտակարգ դրության պայմաններում Ամուլսարի հարցը լուծել փորձողները պետք ա որ բարոյականության հետ բոլոր կապերը խզած լինեն։ Նման մարդանման արարածների հետ հարաբերվելու կանոններն էլ կարող են դուրս լինել ընդունված կանոններից։ Եթե ընկերներիս մեջ մարդ կա, որ մոտիկից, թե հեռակա ճանաչում ա նման արարածների, խնդրում եմ խելքներին դուռ դնելու կոչերն առաջինը իրենք հնչեցնեն։ ՄԻ կետ կա, որից էն կողմ դրանք արդեն անիմաստ կդառնան»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս պահին մեծ թվով ոստիկաններ կան Ամուլսար տանող ճանապարհին:

Նույն շարքից