Կորոնավիրուս Քաղաքականություն 

Պետք չէ «փորփրել», թե որտեղից է հայտնվել կորոնավիրուսը, պետք է պայքարել դրա դեմ․ Պուտին

 

Կորոնավիրուսը որևէ մեկի կողմից նպատակային չի ստեղծվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստան 1» հեռուստաալիքի եթերում:

Պուտինը կարծում է, որ հիմք չկա խոսելու կորոնավիրուսի արհեստական ​​ծագման մասին: Նախագահի խոսքերով, պետք չէ ենթադրել, որ «որևէ մեկը հատուկ ինչ-որ բան է արել»: Պուտինը նշել է՝ եթե հավատարիմ մնաք այս վարկածին, ապա «դրանից ոչ մի լավ բան չի ստացվի»:

«Այս պահին մենք պետք է պայքարենք արդեն իսկ տեղի ունեցածի հետ, այլ ոչ թե «փորփրել», թե որտեղից է այն հայտնվել»,-ասել է Պուտինը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից