Կորոնավիրուս Հասարակություն 

Երեկ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «ընկած-պրծած» մոմավաճառուհողուհին առանց դիմակի էր. Մկրտչյան

analitik.am

Նարինե Մկրտչյանն իր էջում գրում է.

«Երեկ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոմավաճառուհողուհին առանց դիմակի էր: Խիստ տոնով հարցրեցի, թե դիմակ դնելը ձեզ չի՞ վերաբերում: Կողքից արագ «փաստաբան» հայտնվեց և իբր սրամտեց, ասելով՝ «Ինքը ընկել-պրծել ա»: «Հիմա էլ ուզում է մե՞նք վարակվենք»,-նետեցի ես: Մոմավաճառն այդպես էլ դիմակ չդրեց: Եկեղեցում քիչ մարդ կար, որոնցից մի քանիսը ևս անդիմակ էին:

Սրանից հետո լուսանկարելու եմ փակ տարածքներում դիմակ չկրողներին՝ մասնավոր հատվածին, պետական կառույցներին, ամենատարբեր գործունեություն ծավալողներին: Հետաքրքիր է, թե իշխանությունը ինչպե՞ս է բարձրացնելու նմանների չունեցած ինքնագիտակցությունը: Մինչ այդ, մենք միջազգային ասպարեզում վերջնականապես խայտառակված կլինենք համաճարակի մեր ցուցանիշներով:

Ես չեմ ուզում, որ այս լուսանկարը Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակման առիթ դառնա և ոգևորի աղանդավորներին, սակայն այս համատարած անպատասախանատվության միջավայրում են համաճարակի ծավալաներն այսպես արագորեն աճում:

Իմ իսկ առողջության պահպանումն իմ սահմանադրական, նախևառաջ՝ Աստծո տված իրավունքն է, որը ես պետք է իրացնեմ: Այդ իրավունքն անօտարելի է»:

Նույն շարքից