Հասարակություն 

Չինաստանում գիտնականները վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել

analitik.am

 

Չինաստանի գիտնականները խոզի գրիպի նոր տեսակ են հայտնաբերել, որը կարող է վտանգավոր լինել մարդկանց համար և նոր պանդեմիա առաջացնել։ Այս մասին հայտնում է բրիտանական «The Independent» պարբերականը:

Մի շարք ուսումնասիրություններից հետո հայտնաբերվել է, որ նոր վիրուսը խոզի գրիպի (H1N1) և թռչնագրիպի խառնուրդ է: Այն ստացել է G4 EA H1N1 անվանումը:

Չինացի գիտնականները նոր տեսակի գրիպը հայտնաբերել են երկրի տասը շրջաններում: Իսկ խոզաբուծությամբ զբաղվող ֆերմերների 10 տոկոսի մոտ հայտնաբերվել է G4 EA H1N1-ի հակամարմին: Կենսաբանների կարծիքով՝ նոր վիրուսը պետք է ուսումնասիրել, քանի որ այն «կարող է զարմացնել մեզ»:

Հիշեցնենք, որ 2009 թվականին աշխարհում խոզի գրիպի բռնկում է տեղի ունեցել: Գրանցվել է ավելի քան 400 հազար վարակման դեպք, որոնցից մոտ 5000-ը դարձել են ճակատագրական: Այնուհետև խոզի գրիպի առաջին բռնկումը գրանցվել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում:

 

Նույն շարքից