Միջազգային Քաղաքականություն 

Դոնալդ Թրամփը վիրավորել է Գերմանիայի կանցլերին և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետին

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել օտարերկրյա գործընկերների հասցեին՝ հեռախոսային խոսակցությունների ժամանակ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրների:

Ըստ տեղեկությունների, ԱՄՆ նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հիմար է անվանել և մեղադրել Ռուսաստանի ազդեցության տակ լինելու մեջ, ինչպես նաև քննադատել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյին։

Զրույցի ընթացքում Սպիտակ տան ղեկավարը նվաստացրել է Մեյին և Մերկելին և «դաժան հարձակումներ» գործել: Ինչպես նշել է գործակալության զրուցակիցներից մեկը, ԱՄՆ նախագահի ելույթները «համարյա սադիստական ​​և ծաղրական» են եղել:

Բացի Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներից, Թրամփի կողմից ագրեսիվ հարձակման են ենթարկվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի և Ավստրալիայի վարչապետեր Ջասթին Թրյուդոն և Սքոթ Մորիսոնը:

 

Նույն շարքից