Հասարակություն 

Հեպատիտ Ց-ի բուժման համար գնված դեղորայքի առաջին չափաբաժինն արդեն Հայաստանում է․ Թորոսյան

analitik.am

 

Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է:

Այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումը ուշացել էր:

Ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են Հեպատիտ Ց ունեցող ՀՀ քաղաքացիները՝ ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների:

Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը:

Մանրամասների համար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան

Նույն շարքից