Հայաստան Քաղաքականություն 

«Իմ քայլը» կարող է տապալել խնդրի լուծումը. 20 րոպե ժամանակ ունեն, պետք է «բերման ենթարկել» պատգամավորներին

analitik.am

 

Ազգային ժողովի նիստը, դեռ չսկսված, 20 րոպեով ընդմիջվեց:  «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նախագծի ներկայացումից ու հարակից զեկուցող Ռուստամ Բադասյանի ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում պահանջեց:

Նշենք, որ նիստին ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում, ամեն ինչ հարթ էր ընթանում, ինչը վկայում է այն մասին, որ ընմիջումը հայտարարվեց պատգամավորներին «բերման ենթարկելու» համար:

Փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 80 կողմ ձայնով (առնվազն 79 կողմ է պետք), ուստի ամեն մեկի ձայնը «ոսկու  գին» ունի:

Իշխող ուժը 20 րոպե ունի «կյանքի մահու» նախագիծն անցկացնելու համար։

 

Նույն շարքից