Ռազմական 

2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ

analitik.am

 

Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ու ստորաբաժանումների մարտական պատրաստականության աստիճանն ստուգելու նպատակով հունիսի 29-ին 2-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

«Սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են հրամանատարական կետեր և դաշտային կապի հանգույցներ: Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը և, համաձայն մարտական հաշվարկի, տվել հանձնարարականներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից